ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ոչ ոք չի կարող սեպ խրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև․ Լավրով

Ոչ ոք չի կարող սեպ խրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև․ Լավրով

Ոչ ոք չի կարող սեպ խրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև, երկրները կշարունակեն աշխատել միասին՝ ի շահ երկկողմ հարաբերությունները նոր սահմանների մոտեցնելու, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք լավատեսությամբ ենք նայում մեր ղազախ ընկերների հետ մեր հարաբերությունների ապագային: Մենք այսուհետ էլ համատեղ կաշխատենք ի շահ երկկողմ հարաբերությունները նոր սահմաններ դուրս բերելու՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, հանուն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- ամփոփել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

  • Կիսվել: