Նիդեռլանդների վարչապետը հայտարարել է հրաժարականն տալու մասին
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել է, որ իր կաբինետը հրաժարական է տալիս «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Վիլդերսը հայտարարել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից, քանի որ դրա անդամները չեն աջակցել ներգաղթային քաղաքականության խստացման իր նոր ծրագրին:
Նախարարների խորհրդի նիստից հետո Սխոֆը, մասնավորապես, ասել է. ««Ազատության կուսակցության» ներկայացուցիչների հեռանալու հետ մեկտեղ, այս կառավարությանը բավարար աջակցություն չկա»։
Նա նաև հավելել է, որ գնում է թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի մոտ՝ խնդրելու նախարարների հրաժարականը:
«Կառավարության մնացած մասը կշարունակի պաշտոնավարել ժամանակավորապես»,-ասել է Սխոֆը: