երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Իսրայելի ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Գազայի հատվածից իսրայելցի և ամերիկացի պատանդ Իդան Ալեքսանդրին ազատ արձակելու գործում ցուցաբերած օգնության համար։ 

«Նեթանյահուն այսօր (մայիսի 12-ին) հանդիպել է Ուիթքոֆի հետ։ Դրանից հետո վարչապետը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայող Իդան Ալեքսանդրի ազատ արձակման գործում ցուցաբերած օգնության համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նաև ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահը, իր հերթին, վերահաստատել է իր հավատարմությունը Իսրայելին և ցանկություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը վարչապետի հետ։

 

  • Կիսվել: