Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս մասին ասված է Նեթանյահուի՝ մայիսի 28-ի Անկախության օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: