ՆԱՏՕ-ում «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկություն են հայտնել
ՆԱՏՕ-ի լոգիստիկայի և նյութատեխնիկական ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը ցանկանում է ստեղծել ՛՛ռազմական Շենգեն՛՛, որի շրջանակներում դաշինքի երկրների զորքերը կկարողանան ազատ տեղաշարժվել, քանի որ ՆԱՏՕ-ի ուժերը բախվում են խոչընդոտների՝ ի դեմս մի շարք ազգային կանոնակարգերի, մարդկանց և զինամթերք տեղափոխելիս: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Սոլֆրանկը, մասնավորապես, ասել է, որ կցանկանար տեսնել ՛՛ռազմական Շենգեն՛՛՝ ազատ ռազմական անցման գոտի։
Նա հավելել է, որ անհրաժեշտ է նախօրոք պատրաստել ՛՛հարթակ՛՛՝ հնարավոր ռազմական գործողությունների համար՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի հնարավոր կիրառման դեպքում։