Մոսկվան չի հրաժարվել բանակցություններից. Զախարովան հերքում է
Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Մոսկվան հրաժարվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրեն ագրեսիվ է պահում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Զախարովան, մասնավորապես, ասել է. «Նրանք, ովքեր հավատում են, որ պատերազմը, ինչպես իրենք են անվանում, սկսվել է այսօր, ստում են։ Պատերազմը արդեն ութ տարի է ինչ սկսվել է, և Ռուսաստանը քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է, որպեսզի կանգնեցնի այն»:
Նա հավելել է, որ հենց Արևմտյան երկրներն են փակել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացի բոլոր տարբերակները։