շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վերացվել է «ԻԳԻԹ» ապրանքանիշի մածունի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Վերացվել է «ԻԳԻԹ» ապրանքանիշի մածունի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Լաբորատոր փորձաքննությամբ արձանագրվել է, որ «ԻԳԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Ազատան) արտադրվող «Մածուն 2.5 %» արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են, այն համապատասխանեցվել է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը:

  • Կիսվել: