հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Մոլդովան նոր վարչապետ ունի

Մոլդովան նոր վարչապետ ունի

Մոլդովայի նոր կառավարությունը կգլխավորի Դորին Ռեչանը. նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 101 պատգամավորներից 62-ը։

Ներքին գործերի նախկին նախարար և նախագահի օգնական Ռեչանը վարչապետի պաշտոնում փոխարինում է Նատալյա Գավրիլիցային, որի գլխավորած կաբինետը հրաժարական է տվել անցած օրերին 18-ամսյա պաշտոնավարումից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոլդովան ամիսներ առաջ ստացել է Եվրամիության անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ։

 

  • Կիսվել: