չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ռուսաստանը Մոլդովային մեղադրում է դիվանագիտական նորմերը խախտելու համար

Ռուսաստանը Մոլդովային մեղադրում է դիվանագիտական նորմերը խախտելու համար

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Մոսկվայում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարին, նրան բողոք է հայտնվել Մոլդովայում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցների և տրանսպորտի հետ կապված երկու միջադեպի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ հուլիսի 19-ին Քիշնևում ոստիկանությունը կանգնեցրել է դեսպանության ավտոբուսը, հանել դիվանագիտական գրանցման նշանները և ուժ կիրառել դիվանագիտական առաքելության աշխատակիցների նկատմամբ: Բացի դրանից՝ ռուս դիվանագետներն ավելի քան չորս ժամ պահվել են Մոլդովայի և Ռումինիայի սահմանին՝ երկրից դուրս գալու ժամանակ:

Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ այդ գործողությունները խախտում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթները և զգուշացրել է հնարավոր հայելային պատասխան միջոցների մասին:

  • Կիսվել: