չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ միավորման առաջարկը

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ միավորման առաջարկը

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է S.O.S. România ընդդիմադիր կուսակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ Ռումինիան և Մոլդովան միավորելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ռումինական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ պատգամավորները չեն քննարկել օրինագիծը, սակայն այն համարվում է պատգամավորների պալատի կողմից ինքնաբերաբար ընդունված՝ Սահմանադրությամբ նախատեսված քննարկման 45-օրյա ժամկետը լրանալուց հետո: Օրենքի նախագիծը կփոխանցվի Սենատ՝ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնող մարմին:

Օրինագիծը լիազորում է Ռումինիայի կառավարությանը «անհապաղ» սկսել բանակցությունները Քիշնևի իշխանությունների հետ՝ «Մոլդովայի Հանրապետության հետ միավորումն ավարտելու» համար։

Հաղորդվում է նաև, որ, ըստ օրենսդրական նախաձեռնությա, օրենքի ընդունումից և Ռումինիայի պաշտոնական տեղեկագրում դրա հրապարակումից հետո, այդ մասին պետք է տեղեկացվեն Մոլդովայի Հանրապետության իշխանությունները, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը, ԵՄ-ն և այլ միջազգային կառույցներ:

  • Կիսվել: