«Մեծ քսանից» Ռուսաստանի դուրս գալը մահացու չէ. Պեսկով
՛՛Մես քսանյակը՛՛ մի կողմից, իհարկե, կարևոր ձևաչափ է, բայց մյուս կողմից` ներկայիս իրավիճակում, երբ խոշոր մասնակիցներից մեկը իր իսկ նախաձեռնությամբ տնտեսական պատերազմի մեջ է մյուս մասնակցի հետ, ապա դուրս գալուց ոչ մի սարսափելի բան չի լինի: Այս մասին ասել է Ռուսաստանւ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՛՛Մեծ քսանի՛՛ խմբից Ռուսաստանի հնարավոր վտարմանը:
՛՛Ռուսաստանն այս հարցում առաջնորդվում է` հաշվի առնելով մյուս մասնակիցների կարծիքները: Եվ եթե հնարավոր կլինի, կմասնակցի հավաքներին, եթե հնարավոր չլինի, մահացու չէ՛՛,-ասել է Պեսկովը:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայըդենն ասել էր, որ ինքը կողմ է Ռուսաստանը ՛՛Մեծ քսանից՛՛ վտարելուն: