շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մեծ Բրիտանիան ողջունում է ՀՀ-ում ընտրությունների կազմակերպումը և շնորհավորում Նիկոլ Փաշինյանին

Մեծ Բրիտանիան ողջունում է ՀՀ-ում ընտրությունների կազմակերպումը և շնորհավորում Նիկոլ Փաշինյանին

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ջեյմս Ֆորդը ողջունել է ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, ըստ որոնց՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են կարգուկանոնով և պրոֆեսիոնալ կերպով։

Նա նաև շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հաստատել Մեծ Բրիտանիայի աջակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը։ Ֆորդը նշել է, որ Բրիտանիան բարձր է գնահատում  ԺՀՄԻԳ-ի կարևոր դերը ընտրական գործընթացների անկախ գնահատականներ տրամադրելու գործում և հպարտ էր լինել 42 մասնակից պետությունների շարքում, որոնք դիտորդներ են ուղարկել Հայաստան առաքելությանը:

«Մենք շարունակում ենք հանձնառությունը՝ աջակցել Հայաստանին՝ ամրապնդելու նրա ժողովրդավարական դիմակայությունը և վստահ ենք, որ իշխանությունները կառուցողականորեն կմասնակցեն ԺՀՄԻԳ-ի կողմից նշված ոլորտների լուծմանը՝ ապագա ընտրությունների համար ընտրական ամբողջականության հետագա ամրապնդման համար»,- հավելել է նա ու ընդգծել, որ Բրիտանիան անհամբեր սպասում է նոր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի կառավարության հետ համագործակցելուն՝ երկրների ռազմավարական գործընկերությունն առաջ մղելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և եվրոպացի գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու համար, գրում է factor.am-ը:

  • Կիսվել: