Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հեռանում է պաշտոնից
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից՝ բրիտանական զինված ուժերի զարգացման հեռանկարների շուրջ վարչապետ Քիր Սթարմերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա ասել է, թե չի կարողանա համաձայնել պաշտպանական ներդրումների ծրագրի հետ, որը, ըստ Հիլիի, զորքերին չի տալիս անհրաժեշտ ռեսուրսները:
Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է համարում 2030 թվականին պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսին: Նախարարն ընդգծել է, որ հակառակ դեպքում ստիպված կլիներ որոշումներ կայացնել, որոնք թուլացնում են բրիտանական զինված ուժերի մարտունակությունը, վտանգում զինծառայողների կյանքն ու Բրիտանիայի անվտանգությունը:


