Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով ՌԴ քաղաքացիները Իրանը լքել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով
Մերձավոր Արևելքում լարվածության սրման պատճառով Իրանից, Իսրայելից և Իրաքից տարհանվել է Ռուսաստանի ավելի քան 1000 քաղաքացի։ Ռուսաստանի քաղաքացիները լքել են Իրանը, դրանց թվում՝ Հայաստանի Ագարակի անցակետով։ Դրա մասին հունիսի 26-ին անցկացված ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ընդհանուր առմամբ, այս տարվա հունիսի 14-ից ի վեր, ավելի քան 1000 մարդ է ուղարկվել գործուղումների, ներառյալ՝ Ռուսաստանի արտասահմանյան առաքելությունների, պատվիրակությունների, ստեղծագործական խմբերի աշխատակիցների ընտանիքների անդամներ, տնտեսական օպերատորների անձնակազմ, ռուսատանցի զբոսաշրջիկներ և հայրենակիցներ։ Իրանից մեկնել է շուրջ ինը հարյուր մարդ, բնականաբար, թվերը կթարմացվեն։ Մշակվել են երթուղիներ Ադրբեջանի՝ Աստարայի անցակետի, Հայաստանի՝ Ագարակի և Թուրքմենստանի՝ Բաջագիրանի սահմանային անցակետերի միջոցով։ Ավելի քան 130 ռուսաստանցու օգնություն է ցուցաբերվել Իսրայելից Եգիպտոսի և Հորդանանի տարածքներով հեռանալու համար։ Նրանց թվում՝ ծանր հիվանդ երեխաներ ունեցող ընտանիքներ։ Իրաքից հեռացել է 85 մարդ», -նշել է Զախարովան։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Իրանի, Իսրայելի, Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի և Թուրքմենստանի իշխանություններին՝ ցուցաբերված օգնության համար։ Նա Մերձավոր Արևելքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արել շարունակել առավելագույն զգույշություն ցուցաբերել և պահպանել անձնական անվտանգության միջոցառումները։