երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մենք պատրաստ ենք բանակցել ԱՄՆ–ի հետ, բայց խստորեն հավասար հիմունքներով․ Զախարովա

Մենք պատրաստ ենք բանակցել ԱՄՆ–ի հետ, բայց խստորեն հավասար հիմունքներով․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց միայն հավասար և փոխադարձ հիմունքներով, ինչի շուրջ Վաշինգտոնը պատրաստակամություն չի ցուցաբերում։  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:  

«Մենք չենք խուսափում երկխոսությունից և պատրաստ ենք բանակցել, բայց խստորեն հավասար հիմունքներով»,-ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Վաշինգտոնից նման պատրաստակամություն, նշաններ ցույց չեն տալիս: Ըստ Զախարովայի՝ ամերիկյան կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ավելի բարդացնի ԱՄՆ-ում Ռուսաստանի արտաքին ներկայացուցչությունների գործունեությունը։ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Վաշինգտոնին մտածել հետևանքների մասին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

  • Կիսվել: