հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հուշարձանների դեմ պшտերшզմն անընդունելի է. Զախարովան դատապարտել է Ստեփանակերտում հայկական եկեղեցու nչնչшցումը

Հուշարձանների դեմ պшտերшզմն անընդունելի է. Զախարովան դատապարտել է Ստեփանակերտում հայկական եկեղեցու nչնչшցումը

Ռուսաստանը դատապարտում է Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացումը եւ չի փոխում իր դիրքորոշումը. հուշարձանների դեմ պատերազմն անընդունելի է՝ անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «բոլորից լավ» գիտի, թե ինչ է նշանակում, երբ ոչնչացվում են համատեղ մշակույթի եւ պատմության հետ կապված հուշարձաններ։ «Մենք կրկնակի չափանիշներ չունենք. դա չի կարելի անել ոչ մի տեղ»,-նշել է նա:

Զախարովան եկեղեցու վերաբերյալ հարցն իրեն ուղղած լրագրողի ուշադրությունը հրավիրել է պաշտոնական Երեւանի արձագանքի բացակայության վրա՝ առաջարկելով լրագրողին հարցն ուղղել առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը։ «Շատ լավ կլիներ նման հարցեր տալ առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նաեւ հիշեցրել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020-2022թթ․ եռակողմ համաձայնագրերը, որոնք նախատեսում են մարդասիրական հաշտեցման ուղի՝ ներառյալ կալանավորվածների եւ փախստականների վերադարձը։ Ռուսաստանը, ըստ Զախարովայի, պատրաստ է օգնել այդպիսի հարցերի լուծմանը, եթե նման խնդրանք լինի։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: