Մեդվեդևը ներկայացրել է Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հնարավոր պատասխանը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի Ուկրաինայում։
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխող եվրոպացի տխմարները, ի վերջո, պատերազմ են ուզում Եվրոպայում։ Հազար անգամ ասվել է. Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որեւէ զորք Ուկրաինայում, բայց ոչ, Միկրոնը (նկատի ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնին-խմբ.) շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն իր գրառումն ուղեկցել է Ուկրաինայի տարածքում «Օրեշնիկի» հարվածի տեսակադրով։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի խորհրդարանի քաղաքական ուժերին ներկայացրել էր Ուկրաինայում միջազգային ուժերի կազմում մոտ 6 հազար զինվորական տեղակայելու ծրագիր։


