Մակրոնը կմեկնի Գրենլանդիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա, հայտնում են նրա աշխատակազմից:
Նշվում է, որ Մակրոնը հանդիպումներ կունենա Գրենլանդիայի վարչապետ Ենս-Ֆրեդերիկ Նիլսենի և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ:
Հաղորդվում է նաև, որ բանակցությունները նվիրված կլինեն Հյուսիսային Ատլանտիկայում և Արկտիկայում անվտանգության հարցերին, կլիմայի փոփոխությանը, էներգետիկ փոխակերպմանը և կարևորագույն հանքային ռեսուրսներին: