Մահացել է պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի առաջին կին ղեկավար Էլեն Կարեր դ'Անկոսը (Զուրաբիշվիլի)
Մահացել է պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի առաջին կին ղեկավար Էլեն Կարեր դ'Անկոսը (Զուրաբիշվիլի)․ հայտնել Է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Հելեն Կարեր դ'Անկոսը ծնվել է Փարիզում՝ 1929 թվականի հուլիսի 6-ին։ Նրա հայրը փիլիսոփա Գեորգի Զուրաբիշվիլին էր, մայրը՝ Նատալի ֆոն Պելկենը։ Նրա նախնիների շարքում եղել են կոմս Օրլովների ընտանիքի ներկայացուցիչներ և Ռուսաստանի պատմության մեջ հայտնի այլ տոհմեր։
Հելենը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի զարմուհին է, հայտնի ֆրանսիացի գրող Էմանուել Կարերի մայրը։
Վրացի էմիգրանտների դուստրը մահացել է 94 տարեկանում։
Էլեն Կարեր դ'Անկոսը առաջին կինն է եղել, ով 1999 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար: Շուրջ 20 տարի նա ղեկավարել է Ֆրանսիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվների հանձնաժողովը։
Ժամանակին նա Արևմուտքում համարվել է հեղինակավոր սովետաբան։ 1978 թվականին «Պառակտված կայսրություն» գրքում դ'Անկոսը առաջիններից մեկն էր կանխատեսել ՍՍՀՄ փլուզումը։