հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լիբանանում մարտի 2-ից ի վեր իսրայելական hարձակnւմների հետևանքով զnhվել է 3,089 մարդ

Լիբանանում մարտի 2-ից ի վեր իսրայելական hարձակnւմների հետևանքով զnhվել է 3,089 մարդ

Իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդվում է՝ մեկ օրում, ըստ երկրի Առողջապահության նախարարության, այնտեղ սպանվել է 16 մարդ, 35-ը ստացել է վիրավորումներ։

«Ռազմական էսկալացիայի սկզբից՝ մարտի 2-ից ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 3,089-ի, վիրավորներինը՝ 9,397-ի»,-ասված է ԱՆ ամփոփագրում։

Նշվում է նաև, որ մի շարք բնակավայրերում փրկարարական թիմերը շարունակում են փլատակների մաքրման աշխատանքները, և զոհերի ու տուժածների թիվը կարող է աճել։

Տեանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: