Ամոյան՝ կատարյալ ըմբիշը․ UWW-ի անդրադարձը
Երկու օրից Աստանայում մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Հոկտեմբերի 24-27-ը գորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ UWW-ն անդրադարձել է յուրաքանչյուր քաշային կարգի ֆավորիտներին ու մինչև 77 կգ․ առանձնացրել Աշխարհի կրկնակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանին։
«Ամոյան՝ կատարյալ ըմբիշը»․ այսպիսի ենթավերնագրով է սկսում UWW-ն Մալխասի մասին պատմող հատվածը։
Աշխարհի գործող չեմպիոնն Աստանա է մեկնում երրորդ ոսկու համար։ Հոդվածում նշվում է, որ անցյալ տարվա Աշխարհի առաջնությունում նա հաղթել է Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային և նվաճել ոսկե մեդալ։ Նաև նշվում է, որ քչերն են ավելի լավ պատրաստված նրա տիտղոսի պաշտպանությունը խաթարելու համար: Ուժեղ մրցակիցների շարքում Ասիայի չեմպիոն իրանցի Ալի Օսկուին և մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին է առանձնացրել հոդվածագիրը։ Փորձառու մարզիկ է նաև աշխարհի նախկին չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Ղանեմը, ռուս Սերգեյ Կուտուզովը ևս կփորձի անակնկալ մատուցել Աստանայում:
Մինչեւ 77 կգ քաշային ըմբիշները պայքարի դուրս կգան հոկտեմբերի 24-ից։
Ըմնդհանուր հոդվածում հիշատակում կա նաև 67 կգ․ քաշայինների կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանի մասին, մասնավորապես, որ նա վերջերս հաղթել է 2025 թվականի աշխարհի չեմպիոն, ուզբեկ Այթջան Խալմախանովին։



