չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Իսրայելն ու Հունաստանը՝ ի հակակշիռ Թուրքիայի. աղբյուր

Իսրայելն ու Հունաստանը՝ ի հակակշիռ Թուրքիայի. աղբյուր

Իսրայելն ու Հունաստանը ստեղծել են միջխորհրդարանական բարեկամական խումբ, որի միջոցով ձգտում են խորացնել երկկողմ հարաբերությունները, գրում է ermenihaber.am-ը:

Իսրայելական JNS պարբերականի փոխանցմամբ՝ այդ խմբի նպատակը էներգետիկայի, պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության հաստատումն է, ինչպես նաև Թուրքիայի հետ առկա լարվածությանը հակակշռելը։

Խումբն առաջին անգամ հավաքվել է Հունաստանի խորհրդարանում։ Իսրայելը նմանատիպ խումբ է նախատեսում ստեղծել նաև Կիպրոսի Հանրապետության հետ։

Հունաստանի խորհրդարանի գրավոր հայտարարության համաձայն՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շարեն Հասկելը հանդիպել է խմբի պատվիրակության հետ։ Քննարկվել են համագործակցության ուղղությունները, երկկողմ հարաբերություններն ու Մերձավոր Արևելքի զարգացումները։

Միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Եվանգելոս Ապոստոլակիսի գնահատմամբ՝ հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից ու կնպաստի կայունության և խաղաղության ամրապնդմանը Արևելյան Միջերկրականում։

 

  • Կիսվել: