Լիբանանի վարչապետը հայտարարել է Իսրայելին երկրի տարածքից դուրս բերելու համար ջանքերի կրկնապատկման մասին
Լիբանանը կկրկնապատկի ջանքերը՝ ապահովելու Իսրայելի լիակատար դուրսբերումն իր տարածքներից և լիբանանցի գերիների ազատ արձակումը: Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին, որ համաձայնության են եկել խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ:
Սալամը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շրջանակային համաձայնագրով «կհաջողվի վերջ դնել այս պատերազմին և դադարեցնել սպանությունները, ավերածությունները, տեղահանությունները և լիբանանցիներին պատճառված ողջ ողբերգությունն ու ցավը»։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք անհամբեր սպասում ենք, որ մեր ժողովուրդը կկարողանա անվտանգ և արժանապատվորեն վերադառնալ իրենց քաղաքներ և գյուղեր հնարավորինս արագ, և կակտիվացնենք մեր ջանքերը գործընկերների հետ՝ վերակառուցման համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար»,- հայտարարել է նա և շնորհակալություն հայտնել «բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեցան այս արդյունքին հասնելու գործում»։
Ինչպես հայտնի է՝ Իսրայելն Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման դեմ արդեն մի քանի ամիս ռազմական գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում և անվտանգության գոտի է ստեղծել, որպեսզի երկրի հյուսիսային շրջանները պաշտպանի «Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման հարվածներից»:



