հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համար Լիբանանը պետք է ապառազմականացվի․ Նեթանյահու

Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համար Լիբանանը պետք է ապառազմականացվի․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընդհանուր նպատակի մասին։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մենք ուզում ենք փրկել Լիբանանը, եթե մենք ուզում ենք խաղաղություն Լիբանանի և Իսրայելի միջև, և ես ուզում եմ, մենք պետք է զինաթափենք «Հեզբոլլահը» և ապառազմականացնենք Լիբանանը։ Սա այն նպատակն է, որը մենք՝ Թրամփը և ես, կիսում ենք։

Մենք չենք կարող թույլ տալ, որ այս ցեղասպան ահաբեկիչները գրավեն այս աղքատ երկիրը՝ Լիբանանը, և օգտագործեն այն Իսրայել ներխուժելու համար՝ այնպես, ինչպես Համասը ներխուժեց մեր երկիր՝ սպանելով մեր քաղաքացիներին, մեր տղամարդկանց և բռնաբարելով մեր կանանց։ Ոչ մի երկիր դա չի հանդուրժի»:

  • Կիսվել: