Լավրովն անիրատեսական է համարում ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը
Մալայզիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդադարձել է Իսրայելի վարչապետի՝ ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ ոչնչացնելու սպառնալիքին:
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը Գազայի հատվածում զինադադարի հիմնական նախապայման է համարում, սակայն այդ խնդիրն անիրատեսական է։
Իմ կարծիքով, և իմ գործընկերներից շատերը կիսում են այս տեսակետը, անիրատեսական խնդիր է հիմնովին ոչնչացնել գոյություն ունեցող կազմակերպությունը, որն ունի բավարար հնարավորություններ և բավարար աջակցություն, այդ թվում նաև մահմեդական աշխարհում»,-նշել է նա: