շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների կարգավորմանը․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների կարգավորմանը․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների կարգավորմանը, հումանիտար հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք համապարփակ կարգավորմանը՝ 2020 և 2022 թվականներին ձեռք բերված ամենաբարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա։ Ինչպես և նախկինում, պատրաստ ենք աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման գործում»,- ասել է Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: