ԿԺԴՀ-ի զնվորականները, ենթադրաբար, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են կիրառել. Yonhap
ԿԺԴՀ-ի զինվորականները հուլիսի 11-ին կրակոց են արձակել, ենթադրաբար, համազարկային կրակի ռեատիվ համակարգով (ՀԿՌՀ):
Հուլիսի 13-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի մի աղբյուր:
Աղբյուրի տվյալներով՝ ռեակտիվ արկն արձակվել Է հուլիսի 11-ին տեղական ժամանակով մինչեւ կեսօր Դեղին ծովի կողմը: Կիրակի օրը ԿԺԴՀ-ն, Սեուլի տվյալներով, արձակել Է երկու ռեակտիվ հրթիռ: Yonhap-ը նշում Է, որ ամերիկյան F-35A կործանիչներ են ուղակվել Կորեական թերակզու հարավ վարժանքներին մասնակցելու համար: «Կործանիչները պլանավորվում Է օգտագործել Կորեայի Հանրապետության եւ դրա ափերի ջրերի օդային տարածությունում թռիչքների ժամանակ»,- ավելի վաղ տեղեկացրել են ամերիկացի զինվորականները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: