կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ-ԱՄՆ հեռուստակամուրջներ անցկացնող ամերիկացի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ-ԱՄՆ հեռուստակամուրջներ անցկացնող ամերիկացի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն

88 տարեկանում մահացել է ԽՍՀՄ-ԱՄՆ հեռուստակամուրջներ անցկացնող ամերիկացի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն: Այս մասին հայտարարություն են տարածել նրա հարազատները, տեղեկացնում է NBC-ը։ 

Ինչպես նշվում է՝ հաղորդավարը մահացել է իր տանը երկարատև հիվանդությունից հետո՝ կնոջ, երեխաներով, թոռներով շրջապատված։

Դոնահյուն ցերեկային թոք-շոուների ժանրի հիմնադիրներից մեկն է։ Նրա շոուն  եղել է իր ժամանակի ամենաազդեցիկ հաղորդումներից մեկը և եթերում է եղել ռեկորդային 29 տարի:

1980-ականներին Դոնահյուն հեռուստակամուրջներ էր անցկացնում ԽՍՀՄ-ի հետ, նրա գործընկերը լրագրող Վլադիմիր Պոզներն էր։ 1990-ականների սկզբին նրանք կազմակերպեցին ամենշաբաթյա հեռուստատեսային հանդիպումներ «Պոզներ և Դոնահյու» կլոր սեղանի շուրջ, որոնք հեռարձակվում էին CNBC-ի եթերում:

 

  • Կիսվել: