չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 782-ի, մահացել է 181 մարդ: Այդ մասին հայտնել է Կոնգոյի հաղորդակցության և զանգվածային լրատվամիջոցների հետ կապերի նախարարությունը։

Էբոլայի ներկայիս բռնկման պահից ի վեր երբեք չի գրանցվել ախտահարվածների և մահացությունների թվի այդքան զգալի ավելացում. վերջին օրվա ընթացքում մահացել է 32 մարդ, իսկ 72-ի մոտ հաստատվել է վարակը։

Էբոլա տենդի ներկայիս բռնկումը տեղի է ունեցել մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Էբոլայով վարակման և դրանից մահացության դեպքեր կան նաև հարևան Ուգանդայում:

 

  • Կիսվել: