Խմելնիցկիի մարզում կործանվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Су-24 ռազմական ինքնաթիռը
Խմելնիցկիի մարզում կործանվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Су-24 ռազմական ինքնաթիռը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ նշելով, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաստատել են Խմելնիցկիի մարզում Су-24Մ ինքնաթիռի կործանման փաստը։
Գերատեսչությունից հայտնել են, որ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել են անձնակազմի երկու անդամները՝ օդաչուն և շտուրմանը։
Ուկրաինայի ՌՕՈւ-ն հայտնել է նաև, որ վթարի հետևանքով կորցրել է մարտական ինքնաթիռը։
Տեսանյութը՝ այստեղ:



