Կառավարության փոփոխություն պետք է տեղի ունենա Հայաստանի ժողովրդի կողմից և այդ հարցը պետք է լուծի հայ ժողովուրդը․ Էրդողան
Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին, մեզ համար հեղաշրջումներն անընդունելի են։ Զինվորականները չպետք է ձեռնարկեն հեղաշրջում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, փոխանցում է sputniknews.com-ը։
"Կառավարության փոփոխություն պետք է տեղի ունենա Հայաստանի ժողովրդի կողմից և այդ հարցը պետք է լուծի հայ ժողովուրդը",- հայտարարել է Էրդողանը։
Նշենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Այս հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակեց «ռազմական հեղաշրջման փորձ» և որոշում կայացրեց պաշտոնից ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։
Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորգարել որոշումը։