ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա անօդաչու սարքերով ենթադրյալ հարձակման կապակցությամբ։

The Moscow Times-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ հուլիսի 2-ին դիվանագիտական ներկայացուցչության տարածքի մոտ երկու անօդաչու սարք է նկատվել։ Դրանցից մեկը դեսպանատան տարածք կարմիր ներկով տարա է նետել, իսկ մյուսի վրա, ռուսական կողմի պնդմամբ, ամրացված է եղել պայթուցիկ սարքի մուլյաժ։

Միջադեպի հետևանքով տուժածներ և լուրջ նյութական վնասներ չեն գրանցվել։

Ռուսաստանի դեսպանատունը կատարվածը որակել է որպես դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ահաբեկելու փորձ և պահանջել Շվեդիայի իշխանություններից ապահովել դեսպանատան անվտանգությունը և հետաքննել միջադեպը։

Շվեդական կողմի պաշտոնական արձագանքը հրապարակման պահին չէր ներկայացվել։

  • Կիսվել: