երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին (տեսանյութ)

Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին (տեսանյութ)

Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության և թիմում նրա դերի մասին։ Հարցին, թե արդյոք Ալեն Սիմոնյանը կփոխարինի Հանրապետության նախագահին, Փաշինյանը պատասխանեց. «Չկա այդպիսի խնդիր»։

Խոսելով թիմի կազմի և փորձառու կադրերի կարևորության մասին՝ վարչապետը նշեց. «Շատ կարևոր է, որ մենք որպես քաղաքական թիմ ոչ միայն ունենանք այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա փորձ է: Մեր թիմում Ազգային ժողովի երկու նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա… դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»։ Անդրադառնալով իր և Ալեն Սիմոնյանի միջև հնարավոր տարաձայնությունների մասին հարցին՝ Փաշինյանը շեշտեց. «Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև որևէ անձնական բան չկա, իհարկե չի եղել… բացարձակապես»։

Իսկ Սիմոնյանի հետագա գործունեության ձևաչափի վերաբերյալ հավելեց.«Մենք մեր կարծիքները կհամադրենք, կամ եթե չհամադրվի՝ կքննարկենք, կտեսնենք՝ ըստ այդմ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: