Ռուսաստանը հետամուտ կլինի Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևից այլ բանակցային հարթակ տեղափոխելուն. Գալուզին
Ռուսաստանը հետագայում ևս հետամուտ կլինի Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևից այլ բանակցային հարթակ տեղափոխելուն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Շվեյցարիան այլևս չեզոք կողմ չի համարվում հակառուսական պատժամիջոցներին միանալուց հետո»,– ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա նշել է, որ Ժնևում բանակցություններ անցկացնելու լրացուցիչ խոչընդոտ է Մոսկվայի և շվեյցարական քաղաքի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը, ինչը դժվարացնում է պատվիրակությունների աշխատանքը:
Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևում ընթանում են 2008 թվականից: Այդ քննարկումներին մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ:



