Կանադան Ուկրաինային ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի
Կանադան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը: Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դևիդ Մակգինտին, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ գումարը կուղղվի զրահատեխնիկայի, զինամթերքի և նոր սարքավորումների գնմանը, որոնք կմատակարարվեն կանադական պաշտպանական ընկերությունների կողմից, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային միջոցների։
Նշվում է նաև, որ Կանադան ստանձնել է F-16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման համակարգումը: