կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Կամչատկայի ափերի մոտ 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:

Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 113 կիլոմետր դեպի արևելք։

Երկրաշարժի օջախը գտնվել է ծովի հատակի 92 կիլոմետր խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժը բնակեցված վայրերում չի զգացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել։

  • Կիսվել: