Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել․ կգլխավորեմ ԱԺ աշխատակազմը․ Դավիթ Համբարյան
Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, կգլխավորեմ ԱԺ աշխատակազմը: Այս մասին այսօր ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Դավիթ Համբարյանը։
«Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, և համապատասխան ընթացակարգերից հետո, ենթադրաբար, տեղեկությունը կհաստատվի, ու կգլխավորեմ Ազգային ժողովի աշխատակազմը»,-ասել է Համբարյանը։
Դավիթ Համբարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը։
Նշենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը օգոստոսի 3-ից կազատվի զբաղեցրած պաշտոնից։



