Կադրերի փոխատեղում Բելառուսում՝ ընտրությունների նախաշեմին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առողջապահության նոր նախարար է նշանակել Ալեքսանդր Խոջաևին և հայտարարել՝ բոլոր նախարարություններում և գերատեսչություններում փոխատեղումներ կլինեն:
Նրա խոսքով՝ դրա պատճառը երկրում ընտրարշավների մեկնարկն է:
՛՛Տեղի է ունենում կադրերի փոխարինում, ռոտացիա բոլոր նախարարություններում, գերատեսչություններում։ Սա հայտնի պրակտիկա է։ Խորհրդարանական, նախագահական ընտրությունների նախօրեին մենք մշտապես թարմացրել ենք և կառավարության, և տեղական ինքնակառավարման մարմինների կազմը՛՛,-ասել է Բելառուսի նախագահը: