Ռումինիայի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի առաջորդն այս պահին առաջատար է
Այս պահին Ռումինիայի նախագահական ընտրություններում առաջատարը ծայրահեղ աջ «Ալյանս հանուն ռումինացիների միավորման» կուսակցության առաջնորդ Ջորջ Սիմիոնն է, որը, Էքզիթ փոլի տվյալների համաձայն, հավաքում է ձայների 33,1 տոկոսը։
Նրան հաջորդում են եռակողմ իշխող կոալիցիան ներկայացնող Կրին Անտոնեսկուն (22,9%) և Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը (20,9%)։
Այս պահի տվյալներով թեկնածուներից ոչ ոք չի հավաքում ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար՝ ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա, որը կանցկացվի մայիսի 18-ին:
Exit poll-ի հարցումները ցույց են տալիս, որ երկրորդ փուլում Սիմիոնի մրցակիցը կլինեն Անտոնեսկուն կամ Դանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին Ռումինիայում անցկացվում են երկրորդ նախագահական ընտրությունները վերջին վեց ամսվա ընթացքում։