Իսրայելը վերանայել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվը
Իսրայելի իշխանությունները վերանայել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը զոհվածների թիվը՝ այն 1,4 հազարից իջեցնելով 1,2 հազարի, լրագրողներին հայտնել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը։
«Հոկտեմբերի 7-ի ջարդերի զոհերի պաշտոնական թիվը մոտ 1,2 հազար է, գնահատականը թարմացվել է հինգշաբթի: Այդ թիվը ներառում է քաղաքացիական անձինք, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և աշխատողներ»,-ասել է նա:
«Սա վերջնական թիվ չէ, այն կարող է փոխվել, երբ ավարտվի բոլոր դիակների նույնականացումը»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։