չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Իսրայելը փորձում է օգտագործել Իրանում բողոքի ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելը փորձում է օգտագործել Իրանում բողոքի ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Իրանը պետք է տարածաշրջանի երկրների հետ իրական հաշտեցում և համագործակցություն հաստատի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նա նշել է, որ երկրում բողոքի ցույցերը, այդ թվում՝ դրսից, շահարկվում են Իրանի հակառակորդների կողմից։

«Այն պայմաններում, երբ պատերազմ չկա, բայց կան այլ իրական խնդիրներ, մենք տեսնում ենք, որ Իսրայելը փորձում է դա օգտագործել: Դա, իհարկե, շատ ուժեղ ազդանշան է ռեժիմի համար, և ես վստահ եմ, որ ռեժիմը դա կհասկանա։ Սակայն ես չեմ կարծում, որ դա կբերի այն արդյունքին, որին սպասում է Իսրայելը։ Բոլորը գիտեն, որ Իսրայելը, մասնավորապես Նեթանյահուն, ցանկանում է տապալել Իրանի ռեժիմը։ Դա գաղտնիք չէ»,-ասել է Ֆիդանը՝ հավելելով, որ երբ Իրանը գնում է բանակցությունների, վերջինիս առաջադրվում են պայմաններ, որոնք նա չի կարող ընդունել:

  • Կիսվել: