ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Իսրայելում բողոքում են դատական ​​համակարգի բարեփոխման վերաբերյալ կառավարության ծրագրերի դեմ

Իսրայելում բողոքում են դատական ​​համակարգի բարեփոխման վերաբերյալ կառավարության ծրագրերի դեմ

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ շաբաթ օրը երկրի մի շարք քաղաքներում դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության՝ դատական ​​համակարգը բարեփոխելու ծրագրերի դեմ, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ քննադատներն ասում են, թե կոշտ դիրքորոշում ունեցող նոր կառավարության կողմից ձեռնարկված միջոցները կթուլացնեն Գերագույն դատարանը, կսահմանափակեն դատական ​​վերահսկողությունը եւ ավելի մեծ լիազորություններ կտան քաղաքական գործիչներին: Ցուցարարները կարծում են, որ այդ ծրագրերի իրականացումը կխաթարի երկրում ժողովրդավարության գոյությունը։

Դատարանների լիազորությունների շուրջ տարաձայնությունները խորանում են, քանի որ կառավարությունը մտադիր է երկուշաբթի օրը որոշ օրենսդրական նախագծեր ներկայացնել խորհրդարան՝ գործարար եւ մասնագիտական ​​խմբերի մասնակի գործադուլների կոչերի ֆոնին:

Արդեն վեցերորդ շաբաթն է, որ ցուցարարները շարունակում են խոշոր ակցիաներ իրականացնել, որոնցից հիմնականը տեղի է ունեցել Թել Ավիվի կենտրոնում, ինչպես նաեւ մի քանի փոքր հավաքներ այլ քաղաքներում։

  • Կիսվել: