Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի երկու նավթատարների
Եմենի հութիները հայտարարել են, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածել են ENCELA և LAYLIA սաուդյան նավթատարներին։ Այս մասին հայտնում է IRIB-ը։
Հութիների պնդմամբ՝ առաջին սաուդյան նավթատարը ոչնչացվել է հրթիռային հարվածով Եմենի ափերի մոտ՝ երկրի սահմանից մոտ 70 կիլոմետր հյուսիս։ Նավի տարողությունը կազմել է շուրջ 500 հազար բարել։
Իր հերթին, Saudi Press Agency-ի պաշտոնական աղբյուրը հաստատել է, որ սաուդյան ընկերությանը պատկանող ENCELA նավը Կարմիր ծովում ենթարկվել է հարձակման, որի հետևանքով հրդեհ է բռնկվել նավի քթամասում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։



