ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Իսրայելում անտառային հրդեհներ են մոլեգնում

Իսրայելում անտառային հրդեհներ են մոլեգնում

Երուսաղեմի ծայրամասերում անտառային հրդեհներ են բռնկվել, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ հրդեհների պատճառով բնակիչները տարհանվել են, գլխավոր մայրուղին փակվել է:

Իսրայելը դիմել է միջազգային օգնության՝ հրդեհի դեմ պայքարելու համար: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իտալիայից և Խորվաթիայից սպասվում է երեք հրշեջ ինքնաթիռ`հրդեհները մարելուն օգնելու համար։ Երկրի ԱԳՆ-ն նաև կապ է հաստատել Հունաստանի, Կիպրոսի և Բուլղարիայի հետ:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ 120 հրշեջ-փրկարարական ծառայություններ մոբիլիզացրել են տասնյակ անձնակազմեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ հրդեհները տեղայնացնելու համար, իսկ զինվորականները հայտարարել են գործողությանն օգնելու մասին։

Ոստիկանությունը հայտնել է, որ երեք համայնքներ տարհանվել են, առնվազն 13 մարդ վիրավորվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հրդեհը բռնկվել է Իսրայելի զոհված զինվորների հիշատակի օրը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: