շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել

Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել

 Իսրայելի հյուսիսային հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել:

Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամ»-ի իր ալիքում:  

Իսրայելի պաշտպանության բանակի  հայտարարության համաձայն՝ ազդանշանն առաջինը հնչել է Մարգալիոտ քաղաքում։ Այնուհետև հայտնել են, որ ազդանշանները հնչել են Իսրայելի ամբողջ հյուսիսում:

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակից տեղեկացրել են, որ Իսրայելի տարածք ներթափանցած թռչող սարք չի հայտնաբերվել:

  • Կիսվել: