Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ԶՈւ համար ռազմական պարագաներ տեղափոխող 4 բեռնանավի հարվածելու մասին
Ռուսաստանի զինված ուժերն «Օդեսա» և «Յուժնի» նավահանգիստներում, ինչպես նաև Օդեսայից հարավ՝ ծովում, խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական նշանակության բեռներով չորս բեռնանավ : Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Վերգետնյա բազավորմանբարձրճշգրտության զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են ռազմական նշանակության բեռներով չորս բեռնանավ, այդթվում՝ մեկական՝ «Օդեսա»և«Յուժնի» նավահանգիստներում, ևս երկուսը՝ Օդեսայից հարավ՝ ծովով անցնելիս»:
Նշվում է նաև, որ Օդեսայի մարզում հարված է հասցվել վառելիքաէներգետիկ համալիրի պոմպակայանին և Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիքի տրամադրման հանգույցին:
«Վերգետնյա բազավորմանբարձրճշգրտության զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով Օդեսայի մարզի Նովիե Բելյարի բնակավայրում խոցվել են վառելիքաէներգետիկ համալիրի պոմպային կայանը և վառելիքի տրամադրման հանգույցը»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:



