երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Իսրայել Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարին

Իսրայել Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը  սպանել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարին՝ «Ալ-Մավասի» գումարտակից, որը կազմակերպության ռազմական թևն է և պատասխանատու է 2024 թվականի հունվարին 21 իսրայելցի զինվորների մահվան համար: Այս մասին տեղեկանում ենք ԻՊՈւ-ի մամուլի խոսնակի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«ԻՊՈւ-ն հարվածել և սպանել է «Ալ-Մավասի» գումարտակի ստորաբաժանման հրամանատար Խալիլ Աբդ ալ-Նասեր Մոհամմեդ Խատիբին»,-ասված է հայտարարության մեջ։

Ըստ ԻՊՈւ-ի մամուլի խոսնակի գրասենյակի՝ տղամարդը ղեկավարել է ահաբեկչական ստորաբաժանումը, որը 2024 թվականի հունվարի 22-ին հրթիռներ է արձակել այն շենքերի վրա, որտեղ գործում էին իսրայելական զորքերը, ինչպես նաև տանկային ստորաբաժանման վրա, որն ապահովում էր ուժերի անվտանգությունն Ալ-Մավասի տարածքում, որի արդյունքում զոհվել է 21 զինվոր։

  • Կիսվել: