երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Իրաքն արգելել է ԶԼՄ-ներում և սոցցանցերում «միասեռականություն» և «գենդեր» բառերի օգտագործումը

Իրաքն արգելել է ԶԼՄ-ներում և սոցցանցերում «միասեռականություն» և «գենդեր» բառերի օգտագործումը

Իրաքի Հաղորդակցության և ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովը երեքշաբթի հայտարարել է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «միասեռականություն» և «գենդեր» բառերի օգտագործման արգելքի մասին: Կարգավորող մարմինը պահանջում է, որ «միասեռականություն» բառի փոխարեն օգտագործվի «սեռական շեղում» արտահայտությունը, գրում է cnn.com-ը։

Իրաքի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կարգավորիչի որոշումը դեռ վերջնական հաստատման կարիք ունի։

Իրաքում միասեռականության բացարձակ արգելք չկա, սակայն փորձագետներն ասում են, որ քրեական օրենսգրքում անորոշ ձևակերպված հոդվածները՝ բարոյական նորմերի խախտման մասին, երբեմն օգտագործվում են ԼԳԲՏ համայնքի անդամներին հետապնդելու համար: 

  • Կիսվել: