երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Իրանը Իսրայելը համարում է ԱՄՆ-ի հետ հուշագրի կողմերից մեկը. Արաղչի

Իրանը Իսրայելը համարում է ԱՄՆ-ի հետ հուշագրի կողմերից մեկը. Արաղչի

Իրանը Իսրայելը համարում է ԱՄՆ-ի հետ հուշագրի կողմերից մեկը, ինչպես և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես ուզում եմ ընդգծել մի կարևոր կետ, այն է՝ մեր տեսանկյունից հուշագրի մի կողմը ԱՄՆ-ն և Իսրայելն են, մյուս կողմը՝ Իրանը և «Հեզբոլլահ»-ը», - ասել է Արաղչին արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման անբաժանելի մասն է։

«Առանց այս պատերազմում օկուպացված տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերման՝ պատերազմը չի համարվի լիովին ավարտված», - հավելել է Արաղչին։

Իսրայելի ցանկացած հարձակում Լիբանանի վրա կհամարվի հուշագրի խախտում, նշել է իրանցի դիվանագետը։

  • Կիսվել: