չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի օբյեկտներին։ Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հրապարակելով հարձակման կադրեր։

Միաժամանակ ԱՄՆ-ն շարունակում է նոր հարվածներ հասցնել Իրանին: Մասնավորապես՝ ABC News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ հարվածները շարունակվում են արդեն մի քանի ժամ։

Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ոչնչացնելով զենքի պահեստներ:

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «Նասր-2» գործողության երկրորդ փուլում իրանական ռազմածովային ուժերը հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացրել Բահրեյնի Ջաֆիր ռազմակայանում գտնվող մի շարք օբյեկտների ուղղությամբ՝ ներառյալ զենքի պահեստներ, արբանյակային կապի կենտրոն և ամերիկացի զինծառայողների կացարան։

Իրանական կողմը պնդում է, որ նշված օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են»։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ պատասխան գործողությունը շարունակվում է, իսկ Իրանի ժողովուրդը «միշտ պատրաստ է պատերազմի»։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: